ՄԵՐ ՄԱՍԻՆ
TimeTo-ն կրեատիվ գործակալություն է, որն իրականացնում է խոշոր ժամանցային միջոցառումներ Հայաստանում։ Միջոցառումների անցկացման վայրն ընտրելիս մեր նախապատվությունը տրվում է Հայաստանի մարզային քաղաքներին՝ ներքին զբոսաշրջությունը զարգացնելու և տեղական բիզնեսին աջակցելու համար։
Մենք կազմակերպում ենք խոշոր միջոցառումներ Հայաստանում, ինչպիսիք են ամենամյա Dilijan Wine Fest-ը, Tatev Midsummer Music Fest-ը և GastroFest փառատոնը: Այս երկու տարիների ընթացքում մեր միջոցառումները այցելեցին ավելի քան 17000 մարդ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և ԱՄՆ-ից:
Մենք աշխատում ենք որպես full circle գործակալություն՝ տրամադրելով մի շարք ծառայություններ բրենդինգի գաղափարներ ստեղծելու, մարքեթինգային և PR ռազմավարությունների մշակման, սոցիալական ցանցերի առաջխաղացման, համատեքստային գովազդի մեկնարկի և միջոցառումների կազմակերպման համար:
Մեր պորտֆոլիոն ներառում է ավելի քան 5 մշտական գործընկերներ և մի շարք հաջողությամբ իրականացված նախագծեր: Ձեր բիզնեսի հաջողության հասնելու ճանապարհը մենք կդարձնենք հնարավորինս հարմարավետ: Այդ ճանապարհի ամենակարևոր փուլերից մեկն է հստակ և արդյունավետ մարքեթինգային ռազմավարության մշակումը:
Ուրախ ենք տեղեկացնել, որ պատրաստվում ենք նոր փառատոնային տարվա՝ 2024 թվականը դարձնելու միջազգային փառատոնների աշխույժ և անմոռանալի տարի:
TimeTo Creative Agency` ժամանա՛կն է ոգեշնչել։