top of page

GASTROFEST 2023

Հուլիսի 1-ին և 2-ին Դիլիջան քաղաքում,  Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում անցկացվեց Գաստրոֆեստ փառատոնը, որին մասնակցում էին Հայաստանում գործող ավելի քան 20 ռեստորաններ, այցելուների թիվը հասնում էր մոտ 3000-ի: Համտեսից զատ, փառատոնի շրջանակներում տեղի ունեցան կենդանի երաժշտությամբ համերգներ, խոհանոցային հետաքրքիր մրցույթներ և ժամանցային խաղեր՝ կազմակերպված երեխաների և մեծահասակների համար։
2M1A3620.jpg

ԳԱՍՏՐՈՖԵՍՏԻ ՀՅՈՒՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

փառատոնի հյուրերը գաստրոաստղիկների միջոցով գնահատեցին  իրենց նախընտրած ռեստորաններին: Ամենաշատ աստղերը հավաքեցին Գյումրիի KumKuma ռեստորանը, Թուֆենկյանը (Հայկանուշ) և Դիլիջանի Shame գարեջուրը, իսկ Երևանից՝ Pinsa-ն: Հաղթող ռեստորանները, բացի ԳԱՍՏՐՈՖԵՍՏ-ի հյուրերի ընտրության մրցանակից, հնարավորություն ստացան գլխավորել TimeTo-ի հաջորդ գաստրոնոմիկ փառատոնները:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Բացի գաստրոնոմիկ ակտիվություններից փառատոնի ընթացքում ելույթ ունեցան հայտնի երաժշտական խմբեր՝ TmbaTA Orchestra, Ethno Colors և Why not band, տեղի ունեցան շեֆ-խոհարարների խոհարարական բաթլներ, խաղեր և շոուներ մեծահասակների ու փոքրերի համար:

Փառատոնը կազմակերպել է Time to ստեղծագործական ընկերությունը՝ Impulse Management ընկերության աջակցությամբ։ «ԳԱՍՏՐՈՖԵՍՏ»-ն իրականացվում է 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում՝ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Փառատոնի գլխավոր հովանավորն էր EasyPay ֆինտեխ հարթակը։

Frame 1.png
Frame 18.png
Frame 19.png
Frame 16.png
bottom of page