Մայիսի 6-8-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում (Տավուշի մարզ) տեղի ունեցավ ԳԱՍՏՐՈՖԵՍՏ եռօրյա գաստրոնոմիական փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան 20 ռեստորաններ Հայաստանի տարբեր մարզերից։ Միջոցառումն անցկացվել է քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որտեղ, բացի համտեսներից, կազմակերպվել են կենդանի երաժշտության համերգներ, պարի վարպետության դասեր, գաստրոնոմիկ քվեստ։
Փառատոնի մասնակիցները հյուրերին ներկայացրին իրենց սեփական գաղափարները, ճաշատեսակների ու խմիչքների հավաքածու, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը, ինչպես նաև պատմեցին իրենց խոհարարական ավանդույթների մասին։ Գաստրոնոմիկ քվեստի շրջանակներում հյուրերը կարողացան կատարել խոհարարների հատուկ առաջադրանքները և ստանալ մրցանակներ:
Փառատոնի յուրաքանչյուր օրն ուղեկցվում էր հայ երաժիշտների և խմբերի կենդանի երաժշտության համերգներով, այդ թվում՝ Միքայել Ոսկանյանի, Թմբատա նվագախմբի, Tiezerk Band, Aveluk, Rozental, Հայկ Կարոյի, Նիկ Տեր-Հավհաննիսյանի, Դեյվ Գեոդակյանի, Արման Փեշտմալիջյանի և Սերժոյի:
«Կարին» համույթը կազմակերպել է պարի վարպետության դասեր, որոնց ընթացքում ցանկացած մարդ կարողացել է սովորել հայկական ժողովրդական պարեր։
Comments