Օգոստոսի 27-ից 28-ը Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում անցկացվեց «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը։ Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 25 գինեգործարաններ` TUS, JRAGHATSPANYAN WINERY, NOA, GEVORKIAN WINERY, WINE ART WINERY, TUSHPA WINE CELLAR, VOSKEVAZ WINERY, QOTOT, BERDASHEN, IJEVAN, ACOL ARMENIAN ETHNIC MANOR, VEDI ALCO, KARAS WINES, ARMAS WINES, HOVAZ WINES, VOSKENI, LORDNOK CAPITAL, GREGORIAN WINE AND SPIRITS, ZULAL WINES, MEYRON, ARMENIA WINE, NORQI KEGHAR, KOOR, 44-ը և այլ տեղական արտադրողներ:
Ծրագիրն իր մեջ ներառել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ գինու համտեսների վարպետաց դաս, նկարչություն գինով, ավանդական խաղողի տրորման արարողություն, երեկոյան կինոդիտումներ, էթնո-արտիստների ելույթներ, խաղողագործության պատմության մասին թատերական և պարային ներկայացումներ, ինչպես նաև Արցախին օգնելու նպատակով անց է կացվել բարեգործական դրամահավաք՝ Արեգ Բալայանի (Blojiks) հատուկ տեսականու վաճառքից ստացված հասույթից ։
Փառատոնի երաժշտական մասը ապահով են մի շարք հայտնի երաժշտական խմբեր ու կատարողներ։ Բացի բուն մշակութային ծրագրերից՝ հյուրերը համտեսել են Տավուշի և այլ լավագույն ռեստորանների կողմից առաջարկվող ուտեստները` TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie ։
コメント