top of page

DILIJAN WINE FEST ավելին քան 4000 հյուր հավաքեց Խանջյանի վիլլայում



Օգոստոսի 5-ին և 6-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Դիլիջանի Աղասի Խանջյանի վիլլայի տարածքում կայացավ Dilijan Wine Fest փառատոնը։ Ավելի քան 4000 հյուր այցելեցին միջոցառումը։ Փառատոնը մեկ վայրում միավորեց Հայաստանի և Արցախի շուրջ 40 գինետներ:



Բացի գինեգործների տոնավաճառից և համտեսներից փառատոնին կար կենդանի երաժշտություն՝ Garik և Sona դուետի, Lav Eli ռոք-խմբի և yellowheart - ի ելույթները։ Փառատոնի տարածքում հյուրերը այցելեցին սաբրաժ վարպետության դասին, կոկտեյլների սեմինարին, գինու խաղատուն և ֆիլմերի ցուցադրությանը՝ բաց երկնքի տակ:




Dilijan Wine Fest-ի ողջ հասույթը կուղղվի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժման մի քանի նախագծերին։ Այդ նախագծերը առաջնային օգնություն են տրամադրում ավելի քան վեց ամիս շրջափակման մեջ գտնվող բնակիչներին։ Dilijan Wine Fest-ի շատ ակտիվություններ այս տարի կապված էին հանրապետության աջակցման հետ։ Հյուրերը սովորում էին թխել արցախյան ժենգյալով հաց և տեսան խաղող ջարդելու արցախյան ավանդական արարողությունը։





«Մեզ համար Dilijan Wine Fest-ը Արցախի աջակցության հարցերով հիանալի փոխազդեցության և համագործակցության օրինակ է։ Փառատոնի այսպիսի ձևաչափը անմիջապես լուծում է մի քանի խնդիր․ շատ մարդիկ բացահայտում են իրենց համար Հայաստանի գինիները, միևնույն ժամանակ ավելի շատ բան են իմանում Արցախի մասին։ Փառատոնի այցելուները և մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնել հանրապետության ժողովրդին։ Բեմից հնչեցին խոսքեր ու աջակցություն, գինեգործների ու հյուրերի կողմից արցախյան դրոշներ։ Շնորհակալ ենք փառատոնին համագործակցության և աջակցության համար։ Այժմ մենք բացահայտում ենք այն նախագծերը, որոնք առաջնահերթ աջակցության կարիք ունեն. մոտ ապագայում նրանք կստանան Dilijan Wine Fest-ի հասույթը»,- ասաց Հայաստանում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական հարթակի համակարգող Թևան Պողոսյանը։



Փառատոնը կազմակերպում է TimeTo ստեղծագործական գործակալությունը՝ Impulse Management company ընկերության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր հովանավորն է EasyPay ֆինտեխ հարթակը։ Փառատոնի գործընկեր՝ Freedom Broker Armenia:

Փառատոնի կազմակերպումը իրականացվել է Հայաստանի The Vine and Wine հիմնադրամի աջակցությամբ։ Փառատոնի գործընկերն է GIZ-ը (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit):




7 views0 comments
bottom of page