top of page

GASTROFEST 2023


Հուլիսի 1-ին և 2-ին Դիլիջան քաղաքում, Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում անցկացվեց Գաստրոֆեստ փառատոնը, որին մասնակցում էին Հայաստանում գործող ավելի քան 20 ռեստորաններ, այցելուների թիվը հասնում էր մոտ 3000-ի: Համտեսից զատ, փառատոնի շրջանակներում տեղի ունեցան կենդանի երաժշտությամբ համերգներ, խոհանոցային հետաքրքիր մրցույթներ և ժամանցային խաղեր՝ կազմակերպված երեխաների և մեծահասակների համար։



ԳԱՍՏՐՈՖԵՍՏԻ ՀՅՈՒՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ


փառատոնի հյուրերը գաստրոաստղիկների միջոցով գնահատեցին իրենց նախընտրած ռեստորաններին: Ամենաշատ աստղերը հավաքեցին Գյումրիի KumKuma ռեստորանը, Թուֆենկյանը (Հայկանուշ) և Դիլիջանի Shame գարեջուրը, իսկ Երևանից՝ Pinsa-ն: Հաղթող ռեստորանները, բացի ԳԱՍՏՐՈՖԵՍՏ-ի հյուրերի ընտրության մրցանակից, հնարավորություն ստացան գլխավորել TimeTo-ի հաջորդ գաստրոնոմիկ փառատոնները:




ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ


Բացի գաստրոնոմիկ ակտիվություններից փառատոնի ընթացքում ելույթ ունեցան հայտնի երաժշտական խմբեր՝ TmbaTA Orchestra, Ethno Colors և Why not band, տեղի ունեցան շեֆ-խոհարարների խոհարարական բաթլներ, խաղեր և շոուներ մեծահասակների ու փոքրերի համար:



Փառատոնը կազմակերպել է Time to ստեղծագործական ընկերությունը՝ Impulse Management ընկերության աջակցությամբ։ «ԳԱՍՏՐՈՖԵՍՏ»-ն իրականացվում է 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում՝ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Փառատոնի գլխավոր հովանավորն էր EasyPay ֆինտեխ հարթակը։




8 views0 comments
bottom of page